«Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո» հասարակական կազմակերպության «ԱՊՊԱ ընդհանուր պայմաններ» RL 1-001 կանոններում կատարված փոփոխությունները գրանցելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 101 Ա
27.06.2023
«Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո» հասարակական կազմակերպության «ԱՊՊԱ ընդհանուր պայմաններ» RL 1-001 կանոններում կատարված փոփոխությունները ԱՊՊԱ, գրանցելու մասին
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի «իթ» կետով, «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 2-րդ մասով,
հաշվի առնելով այն, որ «Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո» հասարակական կազմակերպությունը 25.05.2023թ․, 26.05.2023թ․, 29.05.2023թ․ և 15.06.2023թ. միջնորդագրերով և կից փաստաթղթերով դիմել է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ՝ Բյուրոյի «ԱՊՊԱ ընդհանուր պայմաններ» RL 1-001 կանոններում կատարված փոփոխությունները գրանցելու միջնորդությամբ,
հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի դրական եզրակացությունը (2023թ. հունիսի 21-ի թիվ 26 արձանագրություն)՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է .
1. Գրանցել «Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո» հասարակական կազմակերպության խորհրդի 2023 թվականի ապրիլի 25-ի թիվ 14-Լ որոշմամբ հաստատված «ԱՊՊԱ ընդհանուր պայմաններ» RL 1-001 կանոններում կատարված փոփոխությունները։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ Մ. Գալստյան
Երևան