«ԱՐՄԵՆԻԱ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՆԵՐ» ՓԲԸ-ին (լիցենզիա թիվ 462) փոխանակման կետի մասնաճյուղի լիցենզիա տրամադրելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 96 Ա
27.06.2023
«ԱՐՄԵՆԻԱ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՆԵՐ» ՓԲԸ-ին (լիցենզիա թիվ 462) փոխանակման կետի մասնաճյուղի լիցենզիա տրամադրելու մասին
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի «ժզ» և «իթ» կետերով, «Զվարթնոց միջազգային օդանավակայանում լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներով զբաղվելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ և 5-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մայիսի 15-ի թիվ 138-Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» Կանոնակարգ 10-ի 9-րդ կետով,
հաշվի առնելով այն, որ «ԱՐՄԵՆԻԱ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՆԵՐ» ՓԲԸ-ն 02.06.2023թ., 07.06.2022թ. և 09.06.2023թ. դիմել է ՀՀ կենտրոնական բանկ փոխանակման կետի մասնաճյուղի լիցենզիա ստանալու միջնորդությամբ, որի հետ կապված՝ «ԷՔՍՉԵՅՆՋ ԷՔՍՊՐԵՍ» ՍՊԸ-ն ներկայացրել է համապատասխան փաստաթղթեր,
հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի դրական եզրակացությունը (2022թ. հունիսի 21-ի թիվ 26 արձանագրություն)՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է .
1. «ԱՐՄԵՆԻԱ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՆԵՐ» ՓԲԸ-ի (լիցենզիա թիվ 462) թիվ 2 մասնաճյուղին տրամադրել արտարժույթի առուվաճառքի լիցենզիա՝ ՀՀ, ք. Երևան, Զվարթնոց միջազգային օդանավակայանի ժամանման սրահի մաքսային վերահսկողության գոտի հասցեում գործունեություն իրականացնելու համար։
2. «ԷՔՍՉԵՅՆՋ ԷՔՍՊՐԵՍ» ՍՊԸ-ին համարել «ԱՐՄԵՆԻԱ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՆԵՐ» ՓԲԸ-ին տրված փոխանակման կետի թիվ 2 մասնաճյուղի լիցենզիայի հիման վրա արտարժույթի առուվաճառքի գործունեությամբ զբաղվելու իրավունք ունեցող անձ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ Մ. Գալստյան
Երևան