ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի հոգաբարձուների խորհրդի անդամ նշանակելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 94 Ա
 27.06.2023

 

ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի հոգաբարձուների խորհրդի անդամ նշանակելու մասին

Նպատակ ունենալով ապահովել «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» օրենքի պահանջների իրականացումը,
նկատի ունենալով, որ սույն թվականի հուլիսի 1-ին ավարտվում է ապահովագրական ընկերությունների միության համար նախատեսված՝ «ԱՐՄԵՆԻԱ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ապահովագրական ՍՊԸ գործադիր տնօրեն Արման Դաղունցի՝ Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի հոգաբարձուների խորհրդի անդամի պաշտոնավարման ժամկետը,
հաշվի առնելով, որ ներկայումս ապահովագրական ընկերությունների միություն առկա չէ, իսկ Կենտրոնական բանկը կարևորում է ապահովագրական ընկերությունների ներկայացվածությունը Ֆինանսական համակարգի հաշտարարի խորհրդում՝ այդ ընկերությունների ներգրավվածությունը ապահովելով ռոտացիոն կարգով՝ ըստ ընկերությունների անվանումների այբբենական հերթականության,
հիմք ընդունելով «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածի 5-րդ մասը,
ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ է .

1. Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի հոգաբարձուների խորհրդի անդամ նշանակել.
Ապահովագրական ընկերությունների միության համար նախատեսված անդամի նախատեսված տեղում «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ապահովագրական ՓԲԸ գործադիր տնօրեն Արևշատ Մելիքսեթյանին` 2023 թվականի հուլիսի 1-ից՝ երեք տարի ժամկետով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում սույն որոշման 1-ին կետով նշված անձին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:

 


Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ                                 Մ. Գալստյան
Երևան