«Դրամավարկային քաղաքականության 2023 թվականի երկրորդ եռամսյակի ծրագիր, դրամավարկային քաղաքականության 2023 թվականի առաջին եռամսյակի ծրագրի կատարման հաշվետվություն (Գնաճի հաշվետվություն/2)» պարբերականը հաստատելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 92 Ա
27.06.2023
«Դրամավարկային քաղաքականության 2023 թվականի երկրորդ եռամսյակի ծրագիր, դրամավարկային քաղաքականության 2023 թվականի առաջին եռամսյակի ծրագրի կատարման հաշվետվություն (Գնաճի հաշվետվություն/2)» պարբերականը հաստատելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 6-րդ հոդվածը, 17-րդ հոդվածի 3-րդ մասը, 20-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել «Դրամավարկային քաղաքականության 2023 թվականի երկրորդ եռամսյակի ծրագիր, դրամավարկային քաղաքականության 2023 թվականի առաջին եռամսյակի ծրագրի կատարման հաշվետվություն (գնաճի հաշվետվություն/2)» պարբերականը (այսուհետ՝ Գնաճի հաշվետվություն/2):
2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությանը՝ Օրենքով սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետով հաստատված պարբերականի հրապարակումը։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ Մ. Գալստյան
Երևան