«ՆՈՐ ԶՈՎՔ» սահմանափակ պատասխանատվությամբ ըներությանը արտարժույթի առուվաճառքի լիցենզիա տրամադրելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 90 Ա
13.06.2023
«ՆՈՐ ԶՈՎՔ» ՍՊԸ-ին արտարժույթի առուվաճառքի լիցենզիա տրամադրելու մասին
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի «ժզ» կետով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մայիսի 15-ի թիվ 138-Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ի 9-րդ կետով,
հաշվի առնելով այն, որ «ՆՈՐ ԶՈՎՔ» ՍՊԸ-ն 31.03.2023թ., 10.04.2023թ., 11.04.2023թ., 20.04.2023թ., 25.04.2023թ., 04.05.2023թ. և 26.05.2023թ. դիմել է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ՝ արտարժույթի առուվաճառք իրականացնելու լիցենզիա ստանալու միջնորդությամբ,
հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի դրական եզրակացությունը (2023թ. հունիսի 7-ի թիվ 24 արձանագրություն)` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ո ւ մ է .
1. «ՆՈՐ ԶՈՎՔ» ՍՊԸ-ին տրամադրել արտարժույթի առուվաճառքի լիցենզիա՝ ՀՀ, ք.Երևան, Էրեբունի, Դավիթ Բեկի փողոց 7/3 հասցեում գործունեություն իրականացնելու համար։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ Մ. Գալստյան
Երևան