«Արմենիան Քարդ» ՓԲԸ կողմից ԱրՔաՓեյ ակնթարթային վճարումների վճարային համակարգի ստեղծման և գործունեության թույլտվություն տրամադրելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 89 Ա
 13.06.2023

«Արմենիան Քարդ» ՓԲԸ կողմից ԱրՔաՓեյ ակնթարթային վճարումների վճարային համակարգի ստեղծման և գործունեության թույլտվություն տրամադրելու մասին

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 5-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» կետով, 20-րդ հոդվածի «իթ» կետով, «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասով և 7-րդ հոդվածի 4-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 08.06.2005թ. թիվ 295 Ն որոշմամբ հաստատված «Հայաստանյան վճարահաշվարկային համակարգերի ստեղծման և գործունեության իրականացման համար թույլտվության տրամադրումը» Կանոնակարգ 18-ի 3-րդ գլխի 9-րդ կետով,

հաշվի առնելով, որ «Արմենիան Քարդ» ՓԲԸ վճարահաշվարկային կազմակերպությունը 29.12.2022թ., 10.02.2023թ., 28.03.2023թ., 25.05.2023թ. և 30.05.2023թ. դիմումներ և կից փաստաթղթեր է ներկայացրել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ,

հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2023 թվականի ապրիլի 26-ի թիվ 18 արձանագրություն)՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

 

Ո ր ո շ ո ւ մ  է .

 

  1. «Արմենիան Քարդ» ՓԲԸ վճարահաշվարկային կազմակերպությանը տրամադրել ԱրՔաՓեյ ակնթարթային վճարումների վճարային համակարգի ստեղծման և գործունեության թույլտվություն:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրը:

 

 

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի նախագահ                                                       Մ. Գալստյան                                                                          

               Երևան