Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2023 թվականի 1-ին եռամսյակի Հայաստանի Հանրապետության միջազգային պահուստների վիճակի և կազմի վերաբերյալ տեղեկատվության մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 87 Ա
 30.05.2023

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2023 թվականի 1-ին եռամսյակի Հայաստանի Հանրապետության միջազգային պահուստների վիճակի և կազմի վերաբերյալ տեղեկատվության մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 20-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետը, 52-րդ հոդվածի 3-րդ մասի առաջին նախադասությունը և
ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2023 թվականի 1-ին եռամսյակի «Հայաստանի Հանրապետության միջազգային պահուստների վիճակի և կազմի վերաբերյալ տեղեկատվությունը»՝ համաձայն սույն որոշման Հավելվածի:
2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությանը՝ սահմանված կարգով հրապարակել սույն որոշման 1-ին կետով հաստատված «Հայաստանի Հանրապետության միջազգային պահուստների վիճակի և կազմի վերաբերյալ տեղեկատվությունը» Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ինտերնետային կայքում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով:

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ                           Հ.Խաչատրյան
2023 թ. հունիսի 1
Երևան