«Էյ Էմ Փի Մենեջմենթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «Գրոութ Լենդ» ոչ հրապարակային փակ պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների գրանցման մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 83 Ա
30.05.2023
«Էյ Էմ Փի Մենեջմենթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «Գրոութ Լենդ» ոչ հրապարակային փակ պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների գրանցման մասին
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի «իթ» կետով, «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածով, «Ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների առցանց գրանցման ընթացակարգ» Կանոնակարգ 10/29-ի 26-րդ կետով,
հաշվի առնելով այն, որ «Էյ Էմ Փի Մենեջմենթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը 20.04.2023թ. և 19.05.2023թ. դիմել է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ՝ «Էյ Էմ Փի Մենեջմենթ» ՍՊԸ «Գրոութ Լենդ» ոչ հրապարակային փակ պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնները գրանցելու միջնորդությամբ,
հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2023 թվականի մայիսի 24-ի թիվ 22 արձանագրություն)՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ո ւ մ է .
- Գրանցել «Էյ Էմ Փի Մենեջմենթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «Գրոութ Լենդ» ոչ հրապարակային փակ պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնները:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Հ.Խաչատրյան
2023 թ. հունիսի 1
Երևան