«ԱՄԱԼԻԿ ԿՐԵԴԻՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գրավատնային գործունեության թիվ ԳԳ-Ե 180 լիցենզիան վերաձևակերպելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 81 Ա
 30.05.2023

«ԱՄԱԼԻԿ ԿՐԵԴԻՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գրավատնային գործունեության թիվ ԳԳ-Ե 180 լիցենզիան վերաձևակերպելու մասին

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի «իթ» կետով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2017թ. փետրվարի 3-ի թիվ 32-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետությունում գրավատնային գործունեության լիցենզավորման կարգի» 14-րդ կետով,

հաշվի առնելով, որ «ԱՄԱԼԻԿ ԿՐԵԴԻՏ» Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը 08.05.2023թ. և 19.05.2023թ. հայտ և կից փաստաթղթեր է ներկայացրել Հայաստանի  Հանրապետության  կենտրոնական  բանկ՝  կապված ՀՀ, ք. Երևան, Աջափնյակ, Հ.Մարգարյան փ. 2-րդ նրբ. 10 շենք, 17 ավտոտնակ հասցեում գտնվող՝ մեծածավալ իրերի պահպանության տարածքի շահագործումը դադարեցնելու հետ,

հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2023 թվականի մայիսի 24-ի թիվ 22 արձանագրություն)՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

 Ո ր ո շ ո ւ մ  է .

 

  1. Վերաձևակերպել «ԱՄԱԼԻԿ ԿՐԵԴԻՏ» Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գրավատնային գործունեության թիվ ԳԳ-Ե 180 լիցենզիան:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից:

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ                                               Հ.Խաչատրյան
 2023 թ. հունիսի 1
 Երևան