«Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի» հոգաբարձուների խորհրդի անդամ նշանակելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 28 Ա
21.03.2023
«Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի» հոգաբարձուների խորհրդի անդամ նշանակելու մասին
Հիմք ընդունելով «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ո ւ մ է .
1. Արթուր Ստեփանյանին ազատել «Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի» հոգաբարձուների խորհրդի անդամի պաշտոնից։
2. «Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի» հոգաբարձուների խորհրդի անդամ նշանակել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի անդամ Նարեկ Ղազարյանին:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա ընդունման մասին սույն որոշմամբ սահմանված անձանց պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ Մ. Գալստյան
Երևան