2022-2023 թթ. հուշադրամների թողարկման ծրագրով նախատեսված «Ազգային դրամի 30 տարին», «Հրանտ Շահինյան-100», «Հակոբ Հակոբյան-100», «Հայկական կինոյի հիմնադրման 100-ամյակ», «Արարատ-73»-ի ոսկե դուբլի 50-ամյակ» արծաթե հուշադրամները շրջանառության մեջ դնելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 77-Ն
 30.05.2023

2022-2023 թվականների հուշադրամների թողարկման ծրագրով նախատեսված «Ազգային դրամի 30 տարին», «Հրանտ Շահինյան-100», «Հակոբ Հակոբյան-100», «Հայկական կինոյի հիմնադրման 100-ամյակ», «Արարատ-73»-ի ոսկե դուբլի 50-ամյակ» արծաթե հուշադրամները շրջանառության մեջ դնելու  մասին

Հրապարակման ամսաթիվ՝ 06.06.2023

Հիմք ընդունելով «Հայաuտանի Հանրապետության կենտրոնական բանկի մաuին» oրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 20-րդ հոդվածի 1-ին մասի «ե» և «է» կետերը` Հայաuտանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ո ւ մ է.

1. 2023 թվականի հունիսի 20-ից շրջանառության մեջ դնել «Հակոբ Հակոբյան-100», «Հայկական կինոյի հիմնադրման 100-ամյակ» և «Արարատ-73»-ի ոսկե դուբլի 50-ամյակ» արծաթե հուշադրամները:
2. 2023 թվականի հուլիսի 20-ից շրջանառության մեջ դնել «Հրանտ Շահինյան-100» արծաթե հուշադրամը:
3. 2023 թվականի օգոստոսի 23-ից շրջանառության մեջ դնել «Ազգային դրամի 30 տարին» արծաթե հուշադրամը:
4. Սույն որոշման 1-ին, 2-րդ և 3-րդ կետերում նշված հուշադրամները շրջանառության մեջ դնել համաձայն սույն որոշման 1-5 հավելվածներով սահմանված նկարագրությունների և էսքիզների:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ                                                     Հ.Խաչատրյան

        2023 թ. հունիսի 1
              Երևան