Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2020 թվականի փետրվարի 21-ի թիվ 21-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 76-Ն
 30.05.2023

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2020 թվականի փետրվարի 21-ի թիվ 21-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին

Հրապարակման ամսաթիվ՝ 06.06.2023

Նպատակ ունենալով բանկերի տնտեսական նորմատիվների կանխատեսումների մասին ներկայացվող տեղեկատվությունը համապատասխանեցնել նորմատիվային դաշտում իրականացված փոփոխություններին,
հիմք ընդունելով «Բանկերի և բանկային գործունեության մասին» օրենքի 421-րդ հոդվածը,
ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով և 34-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ է .

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2020 թվականի փետրվարի 21-ի ««Բանկի հեռանկարային զարգացման ծրագրի ձևը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացման կարգը և հաճախականությունը» հաստատելու և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2003 թվականի նոյեմբերի 11-ի թիվ 385-ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 21-Ն որոշմամբ հաստատված «Բանկի հեռանկարային զարգացման ձևը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացման կարգը և հաճախականությունը» Հավելվածում (այսուհետ՝ Հավելված) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.


2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից և տարածվում է ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացվող հեռանկարային զարգացման ծրագրերի վրա։

 

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ                                            Հ.Խաչատրյան

2023 թ. հունիսի 1
    Երևան