Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2022 թվականի մայիսի 5-ի թիվ 78-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 75-Ն
 30.05.2023

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2022 թվականի մայիսի 5-ի թիվ 78-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին

Հրապարակման ամսաթիվ՝ 06.06.2023

Նպատակ ունենալով կարգը համապատասխանեցնել նորմատիվային դաշտում իրականացված փոփոխություններին,
հիմք ընդունելով «Բանկերի և բանկային գործունեության մասին» օրենքի 34-րդ հոդվածի 2-րդ մասը,
ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով և 34-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ է .

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2022 թվականի մայիսի 5-ի «««Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով ուղղակիորեն չնախատեսված գործունեության կամ գործառնությունների իրականացման թույլտվության տրամադրման կարգի, պայմանների, ժամկետների և թույլտվության տրամադրումը մերժելու հիմքերի վերաբերյալ» կարգը սահմանելու մասին» թիվ 78-Ն որոշմամբ սահմանված ««Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով ուղղակիորեն չնախատեսված գործունեության կամ գործառնությունների իրականացման թույլտվության տրամադրման կարգի, պայմանների, ժամկետների և թույլտվության տրամադրումը մերժելու հիմքերի վերաբերյալ» կարգում (այսուհետ` Կարգ) կատարել հետևյալ փոփոխությունները.
1) Կարգի 12-րդ կետի 2-րդ ենթակետի «նորմատիվային հիմնական կապիտալի» բառերը փոխարինել «առաջին մակարդակի կապիտալի» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից։

 Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ                                             Հ.Խաչատրյան

2023 թ. հունիսի 1
Երևան