Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի փետրվարի 26-ի թիվ 50-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 72-Ն
30.05.2023
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի փետրվարի 26-ի թիվ 50-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
Հրապարակման ամսաթիվ՝ 06.06.2023
Նպատակ ունենալով տնտեսական նորմատիվների հաշվարկման վերաբերյալ տեղեկատվությունը համապատասխանեցնել կիրառվող մեթոդաբանությանը,
հիմք ընդունելով «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 55-րդ հոդվածը,
ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով և 20-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով և 34-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի փետրվարի 26-ի ««Բանկերի հաշվետվությունները, դրանց ներկայացումը և հրապարակումը» կանոնակարգ 3-ը հաստատելու մասին» թիվ 50-Ն որոշմամբ հաստատված «Բանկերի հաշվետվությունները, դրանց ներկայացումը և հրապարակումը» կանոնակարգ 3-ում (այսուհետ՝ Կանոնակարգ 3) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) Կանոնակարգ 3-ի 2-րդ կետի աղյուսակի 3-րդ տողի «Ն1.1, Ն1.2 » բառերը փոխարինել «Ն11, Ն12, Ն1,» բառերով,
2) Կանոնակարգ 3-ի 2-րդ կետի աղյուսակի 11-րդ տողի «ամսական, եռամսյակային, տարեկան» բառերը փոխարինել «ամսական» բառով,
3) Կանոնակարգ 3-ի 3-րդ կետի «կարգերին» բառից հետո լրացնել «(այսուհետ՝ Ակտիվների դասակարգման և պահուստավորման կարգ)» բառերով,
4) Կանոնակարգ 3-ի 6-րդ կետի «Հաշվետվությունում հաշվեկշռային ֆինանսական գործիքները ընդգրկվում են համախառն հաշվեկշռային մնացորդներով:» նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հաշվետվությունում հաշվեկշռային ֆինանսական գործիքները ընդգրկվում են համախառն հաշվեկշռային մնացորդներով: Հաշվետվությունում ներկայացվող ակտիվների հնարավոր կորուստների պահուստների (պահուստ) մեծությունները չեն ներառում Ակտիվների դասակարգման և պահուստավորման կարգի համաձայն ձևավորված ընդհանուր պահուստները:»,
5) Կանոնակարգ 3-ի 6-րդ կետի «1-ից 10-րդ սյունակներում, բացառությամբ 8-րդ սյունակի, ամփոփվում են, համապատասխանաբար, հիմնական կապիտալի, ընդհանուր կապիտալի, ընդհանուր ակտիվների, վարկային ռիսկի, արտարժութային ռիսկի, տոկոսադրույքի ռիսկի, կապիտալի գործիքների գնային ռիսկի, բարձր իրացվելի ակտիվների և ցպահանջ պարտավորությունների նորմատիվային միջին ամսական մեծությունները, իսկ 8-րդ սյունակում՝ գործառնական ռիսկի նորմատիվային մեծությունը:» նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1-ից 10-րդ սյունակներում, բացառությամբ 8-րդ սյունակի, ամփոփվում են, համապատասխանաբար, առաջին մակարդակի հիմնական կապիտալի, առաջին մակարդակի կապիտալի, ընդհանուր կապիտալի, ընդհանուր ակտիվների, վարկային ռիսկի, արտարժութային ռիսկի, տոկոսադրույքի ռիսկի, կապիտալի գործիքների գնային ռիսկի, բարձր իրացվելի ակտիվների և ցպահանջ պարտավորությունների նորմատիվային միջին ամսական մեծությունները, իսկ 8-րդ սյունակում՝ գործառնական ռիսկի նորմատիվային մեծությունը:»
6) Կանոնակարգ 3-ի 6-րդ կետի «2-րդ էջում ներկայացվում են ընդհանուր կապիտալի ու նրա տարրերի հաշվեկշռային և նորմատիվային մեծությունները, ինչպես նաև նորմատիվային մեծությունների հաշվարկի համար Կանոնակարգ 2-ով նախատեսված անհրաժեշտ պակասեցումները և ավելացումները՝ ըստ ամսվա բոլոր օրերի: Նորմատիվային լրացուցիչ կապիտալի հաշվարկում չընդգրկվող գումարներն այն գումարներն են, որոնք հաշվառվում են որպես կապիտալ (Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի նոյեմբերի 30-ի թիվ 322-Ն որոշմամբ և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2011 թվականի դեկտեմբերի 16-ի թիվ 1032-Ն համատեղ հրամանով հաստատված «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդերի, ներդրումային ֆոնդերի կառավարիչների հաշվապահական հաշվառման հաշվային պլանի» «5000» կարգ), սակայն համաձայն Կանոնակարգ 2-ի՝ չեն մտնում նորմատիվային լրացուցիչ կապիտալի հաշվարկի մեջ: Նորմատիվային լրացուցիչ կապիտալի հաշվարկում ընդգրկվող գումարներն այն գումարներն են, որոնք չեն հաշվառվում որպես կապիտալ (Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2002 թվականի օգոստոսի 6-ի թիվ 258-Ն որոշմամբ և Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2002 թվականի օգոստոսի 27-ի թիվ 629-Ն հրամանով համատեղ հաստատված «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի հաշվապահական հաշվառման հաշվային պլանի» 5-րդ կարգի հաշիվներում), սակայն համաձայն Կանոնակարգ 2-ի՝ ընդգրկվում են նորմատիվային լրացուցիչ կապիտալի հաշվարկում:» նախադասությունները շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2-րդ էջում ներկայացվում են ընդհանուր կապիտալի և նրա տարրերի հաշվարկն ըստ օրերի: 1-4-րդ սյունակներում լրացվում են Կանոնակարգ 2-ով սահմանված նորմատիվային կապիտալում ներառվող տարրերի հաշվեկշռային մեծությունների գումարը: 8-րդ սյունակում լրացվում է Կանոնակարգ 2-ով սահմանված առաջին մակարդակի հիմնական կապիտալը ճշգրտող գումարները, ընդ որում, բացասական մեծությունները լրացվում են «-» նշանով:»:,
7) Կանոնակարգ 3-ի 14-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
« Թիվ 11 հաշվետվությունում ներկայացվում են Կանոնակարգ 2-ով սահմանված նորմատիվային ընդհանուր կապիտալի կազմի մեջ մտնող և նվազեցվող (ճշգրտվող) տարրերի մեծությունը հաշվետու ժամանակաշրջանի վերջի դրությամբ: Հաշվետվությունում փաստացի վճարված (բաշխված) շահութաբաժին է համարվում այն շահութաբաժինը, որն արդեն իսկ նվազեցվել է չբաշխված շահույթից:»,
8) Կանոնակարգ 3-ի 32-րդ կետի «հաշվետվություն թիվ 6-ի համապատասխանաբար Աղյուսակներ 1-ից 16-ի լրացման հրահանգի» բառերը փոխարինել «թիվ 6 հաշվետվության համապատասխան աղյուսակների լրացման հրահանգի» բառերով:
9) Կանոնակարգ 3-ի ձև թիվ 3 հաշվետվության.
ա. 1-ին էջը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն սույն որոշման Հավելված 1-ի,
բ. 2-րդ էջը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն սույն որոշման Հավելված 2-ի,
10) Կանոնակարգ 3-ի ձև թիվ 11-րդ հաշվետվությունը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն սույն որոշման Հավելված 3-ի:
11) Կանոնակարգ 3-ի ձև թիվ 41-րդ հաշվետվության.
ա. «Հիմնական կապիտալի տարրեր» բառերը փոխարինել «Առաջին մակարդակի կապիտալի տարրեր» բառերով,
բ. «Լրացուցիչ կապիտալի տարրեր» բառերը փոխարինել «Երկրորդ մակարդակի կապիտալի տարրեր» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից և տարածվում է հունիսի 1-ից սկսած հաշվետու ժամանակահատվածի համար ներկայացվող հաշվետվությունների վրա։
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի
տեղակալ Հ. Խաչատրյան
2023 թ. հունիսի 1
Երևան