«Էյ Բի Ինվեստ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը ներդրումային ծառայությունների մատուցման լրացուցիչ լիցենզիա տրամադրելու և դրանով պայմանավորված՝ ընկերության ՆԸ թիվ 0020 լիցենզիան վերաձևակերպելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 67 Ա
23.05.2023
«Էյ Բի Ինվեստ» ՍՊԸ-ին ներդրումային ծառայությունների մատուցման լրացուցիչ լիցենզիա տրամադրելու և դրանով պայմանավորված՝ ընկերության ՆԸ թիվ 0020 լիցենզիան վերաձևակերպելու մասին
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի «իթ» կետով, «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 221-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի հունվարի 15-ի թիվ 16Ն որոշմամբ հաստատված «Ներդրումային ընկերությունների գրանցումն ու լիցենզավորումը, ներդրումային ընկերությունների և օտարերկրյա ներդրումային ընկերությունների մասնաճյուղերի և ներկայացուցչությունների գրանցումը, ներդրումային ընկերությունների կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ունենալու համար նախնական համաձայնություն ստանալու կարգը, նրանց կողմից ներկայացվող գործարար ծրագրի ներկայացման կարգը, ձևը և ժամկետները, բանկի կողմից ներդրումային ծառայությունների մատուցման մասին տեղեկացումը» Կանոնակարգ 4/01-ի 124-րդ կետով,
հաշվի առնելով այն, որ «Էյ Բի Ինվեստ» ՍՊԸ-ն (այսուհետ՝ նաև Ընկերություն) 26.04.2023թ., 04.05.2023թ. և 05.05.2023թ. դիմել է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ՝ իրեն տրամադրված ներդրումային ծառայությունների մատուցման ՆԸ թիվ 0020 լիցենզիան վերաձևակերպելու միջնորդությամբ,
հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2023թ. մայիսի 17-ի թիվ 21 արձանագրություն)՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ո ւ մ է .
1. «Էյ Բի Ինվեստ» ՍՊԸ ներդրումային ընկերությանը տրամադրել լրացուցիչ ներդրումային ծառայությունների մատուցման լիցենզիա՝ «հաճախորդներից արժեթղթերով գործարքների կատարման հանձնարարականների ընդունում և հաղորդում» հիմնական ներդրումային ծառայության մասով:
2. Վերաձևակերպել «Էյ Բի Ինվեստ» ՍՊԸ-ի ներդրումային ծառայությունների մատուցման ՆԸ թիվ 0020 լիցենզիան՝ կապված լրացուցիչ ներդրումային ծառայության մատուցման հետ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ Մ. Գալստյան
Երևան