Ա/Ձ Գրիգորի Դավիդյանին տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 679 լիցենզիան վերաձևակերպելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 62 Ա
03.05.2023
Ա/Ձ Գրիգորի Դավիդյանին տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 679 լիցենզիան վերաձևակերպելու մասին
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի «իթ» կետով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մայիսի 15-ի թիվ 138-Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ի 36-րդ կետով,
հաշվի առնելով այն, որ Ա/Ձ Գրիգորի Դավիդյանը 31.03.2023թ. և 10.04.2023թ. դիմել է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ՝ իրեն տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 679 լիցենզիան վերաձևակերպելու միջնորդագրով և կից փաստաթղթերով,
հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2023թ. ապրիլի 26-ի թիվ 18 արձանագրություն)՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է .
1. Վերաձևակերպել Ա/Ձ Գրիգորի Դավիդյանին տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 679 լիցենզիան՝ կապված Ա/Ձ Գրիգորի Դավիդյանի գործունեության վայրի փոփոխության հետ:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ Մ. Գալստյան
Երևան