«ԶԵՆԴԵՐ» փակ բաժնետիրական ընկերությանը վճարահաշվարկային կազմակերպության (դրամական (փողային) փոխանցումների իրականացման) լիցենզիա տրամադրելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 60 Ա
28.04.2023
«ԶԵՆԴԵՐ» փակ բաժնետիրական ընկերությանը վճարահաշվարկային կազմակերպության (դրամական (փողային) փոխանցումների իրականացման) լիցենզիա տրամադրելու մասին
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 5-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» կետով, 20-րդ հոդվածի «ժզ» կետով, «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի հոկտեմբերի 25-ի թիվ 285-Ն որոշմամբ հաստատված «Վճարահաշվարկային կազմակերպությունների լիցենզավորումը, մասնաճյուղերի հաշվառումը, վճարահաշվարկային կազմակերպությունների ղեկավարների որակավորումը, վճարահաշվարկային կազմակերպությունների գործունեության վայրին ներկայացվող տեխնիկական հագեցվածության, տարածքային, ծրագրային, անվտանգության պահանջները, ինչպես նաև վճարահաշվարկային կազմակերպությունների լիցենզիաների գրանցամատյանի ձևը, վարման կարգը, դրանում ներառվող տեղեկությունները» կանոնակարգ 17/01-ի 19-րդ կետով,
հաշվի առնելով, որ «ԶԵՆԴԵՐ» փակ բաժնետիրական ընկերությունը 20.09.2022թ., 02.11.2022թ., 08.11.2022թ., 18.11.2022թ., 29.11.2022թ., 15.12.2022թ., 16.01.2023թ., 20.02.2023թ., 14.03.2023թ. և 27.03.2023թ. միջնորդագրեր է ներկայացրել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ,
հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2023 թվականի ապրիլի 5-ի թիվ 15 արձանագրություն)՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է .
1. «ԶԵՆԴԵՐ» փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրել վճարահաշվարկային կազմակերպության (դրամական (փողային) փոխանցումների իրականացման) լիցենզիա:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրը:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ Մ. Գալստյան
Երևան