«Հայաստանի Հանրապետության 2022թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության» վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի եզրակացությունը հաստատելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 59 Ա
28.04.2023
«Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության» վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի եզրակացությունը հաստատելու մասին
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի 1-ին մասի «ե» և «թ» կետերով և 31-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է .
1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության» վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի եզրակացությունը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ Մ. Գալստյան
Երևան