«ԳԼՈՔԱԼ» փակ բաժնետիրական ընկերության «ԳԼՈՔԱԼ ՀԱՅԿԱԿԱՆ ՍՈՒՎԵՐԵՆ ՖՈՆԴ» ոչ հրապարակային, մասնագիտացված, չտարատեսականացված, բաց, պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների գրանցման մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 52 Ա
19.04.2023
«ԳԼՈՔԱԼ» փակ բաժնետիրական ընկերության «ԳԼՈՔԱԼ ՀԱՅԿԱԿԱՆ ՍՈՒՎԵՐԵՆ ՖՈՆԴ» ոչ հրապարակային, մասնագիտացված, չտարատեսականացված, բաց, պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների գրանցման մասին
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի «իթ» կետով, «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածով, «Ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների առցանց գրանցման ընթացակարգ» Կանոնակարգ 10/29-ի 26-րդ կետով,
հաշվի առնելով այն, որ «ԳԼՈՔԱԼ» փակ բաժնետիրական ընկերությունը 07.04.2023թ-ին դիմել է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ՝ «ԳԼՈՔԱԼ» փակ բաժնետիրական ընկերության «ԳԼՈՔԱԼ ՀԱՅԿԱԿԱՆ ՍՈՒՎԵՐԵՆ ՖՈՆԴ» ոչ հրապարակային, մասնագիտացված, չտարատեսականացված, բաց, պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնները գրանցելու միջնորդությամբ,
հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2023 թվականի ապրիլի 12-ի թիվ 16 արձանագրություն)՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ո ւ մ է.
1. Գրանցել «ԳԼՈՔԱԼ» փակ բաժնետիրական ընկերության «ԳԼՈՔԱԼ ՀԱՅԿԱԿԱՆ ՍՈՒՎԵՐԵՆ ՖՈՆԴ» ոչ հրապարակային, մասնագիտացված, չտարատեսականացված, բաց, պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնները:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ Մ. Գալստյան
Երևան