Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2022 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 50 Ա
 18.04.2023

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2022 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի և 20-րդ հոդվածի «թ» կետի դրույթներով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը 

Որոշում է. 

  1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2022 թվականի տարեկան հաշվետվությունը:
  2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությանը` մինչև սույն թվականի ապրիլի 30-ը ապահովել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի տարեկան հաշվետվության հրապարակումը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի պաշտոնական կայքէջում:
  3. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությանը՝ սահմանված ժամկետում կազմակերպել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի տարեկան հաշվետվության թարգմանությունը անգլերեն լեզվով։
  4. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով:

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի նախագահ                                                   Մ. Գալստյան                                                                          

               Երևան