Ա/Ձ Ալեքսան Մխիթարյանին տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 353 լիցենզիան վերաձևակերպելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 46 Ա
 04.04.2023

Ա/Ձ  Ալեքսան Մխիթարյանին տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 353 լիցենզիան վերաձևակերպելու մասին

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի «իթ» կետով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մայիսի 15-ի թիվ 138-Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ի 36-րդ կետով,
հաշվի առնելով այն, որ Ա/Ձ Ալեքսան Մխիթարյանը 17.03.2023թ. դիմել է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ՝ իրեն տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 353 լիցենզիան վերաձևակերպելու միջնորդագրով և կից փաստաթղթերով,
հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2023թ. մարտի 29-ի թիվ 14 արձանագրություն)՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ է .

1. Վերաձևակերպել Ա/Ձ Ալեքսան Մխիթարյանին տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 353 լիցենզիան՝ կապված Ալեքսան Մխիթարյանի անձնագրի տվյալների փոփոխության և գործունեության հասցեի անվանափոխության հետ:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից:

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ                                   Մ. Գալստյան
Երևան