Ա/Ձ Անուշավան Պետրոսյան գրավատնային գործունեության թիվ ԳԳ-Ե 335 լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 45 Ա
 04.04.2023

Ա/Ձ Անուշավան Պետրոսյան գրավատնային գործունեության
թիվ ԳԳ-Ե 335 լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի «իթ» կետով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2017թ. փետրվարի 3-ի թիվ 32-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետությունում գրավատնային գործունեության լիցենզավորման կարգի» 22-րդ կետով,

հաշվի առնելով, որ Ա/Ձ Անուշավան Պետրոսյանը 03.03.2023թ. և 24.03.2023թ. գրություն և կից փաստաթղթեր է ներկայացրել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ` կապված գրավատնային գործունեության լիցենզիայի գործողությունը դադարեցնելու հետ,

հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2023 թվականի մարտի 29-ի թիվ 14 արձանագրություն)՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

 

Ո ր ո շ ու մ  է .

   

  1. Ուժը կորցրած ճանաչել Ա/Ձ Անուշավան Պետրոսյան գրավատնային գործունեության թիվ ԳԳ-Ե 335 լիցենզիան:
  2. Ա/Ձ Անուշավան Պետրոսյանի հաճախորդների շահերի պաշտպանության և տեղեկացվածության նպատակով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ինտերնետային կայքում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայության միջոցով հրապարակել սույն որոշման եզրափակիչ մասը:
  3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից:

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի նախագահ                                                    Մ. Գալստյան

                 Երևան