«Էյ Բի Ինվեստ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը ներդումային ծառայությունների մատուցման լրացուցիչ լիցենզիա տրամադրելու և դրանով պայմանավորված՝ ընկերության ՆԸ թիվ 0020 լիցենզիան վերաձևակերպելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 44 Ա
04.04.2023
«Էյ Բի Ինվեստ» ՍՊԸ-ին ներդումային ծառայությունների մատուցման լրացուցիչ լիցենզիա տրամադրելու և դրանով պայմանավորված՝ ընկերության ՆԸ թիվ 0020 լիցենզիան վերաձևակերպելու մասին
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի «իթ» կետով, «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 221-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի հունվարի 15-ի թիվ 16Ն որոշմամբ հաստատված «Ներդրումային ընկերությունների գրանցումն ու լիցենզավորումը, ներդրումային ընկերությունների և օտարերկրյա ներդրումային ընկերությունների մասնաճյուղերի և ներկայացուցչությունների գրանցումը, ներդրումային ընկերությունների կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ունենալու համար նախնական համաձայնություն ստանալու կարգը, նրանց կողմից ներկայացվող գործարար ծրագրի ներկայացման կարգը, ձևը և ժամկետները, բանկի կողմից ներդրումային ծառայությունների մատուցման մասին տեղեկացումը» Կանոնակարգ 4/01-ի 124-րդ կետով,
հաշվի առնելով այն, որ «Էյ Բի Ինվեստ» ՍՊԸ-ն (այսուհետ՝ նաև Ընկերություն) 17.10.2022թ., 07.11.2022թ., 14.11.2022թ., 23.11.2022թ., 30.11.2022թ. և 12.12.2022թ. դիմել է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ՝ իրեն տրամադրված ներդրումային ծառայությունների մատուցման ՆԸ թիվ 0020 լիցենզիան վերաձևակերպելու միջնորդությամբ,
հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2023թ. մարտի 29-ի թիվ 14 արձանագրություն) և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի 2023թ. ապրիլի 4-ի թիվ 1/149 Ա որոշումը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ո ւ մ է.
1. «Էյ Բի Ինվեստ» ՍՊԸ ներդրումային ընկերությանը տրամադրել լրացուցիչ ներդրումային ծառայությունների մատուցման լիցենզիա՝ «Իր կամ հաճախորդի անունից և հաճախորդի հաշվին արժեթղթերով գործարքների կատարում» հիմնական ներդրումային ծառայության մասով:
2. Վերաձևակերպել «Էյ Բի Ինվեստ» ՍՊԸ-ի ներդրումային ծառայությունների մատուցման ՆԸ թիվ 0020 լիցենզիան՝ կապված լրացուցիչ ներդրումային ծառայության մատուցման հետ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ Մ. Գալստյան
Երևան