«ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ապահովագրական ՓԲԸ-ին նոր դասով ապահովագրական գործունեության լիցենզիա տրամադրելու և ընկերության ոչ կյանքի ապահովագրության իրականացման լիցենզիան վերաձեվակերպելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 43 Ա
04.04.2023
«ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ապահովագրական ՓԲԸ-ին նոր դասով ապահովագրական գործունեության լիցենզիա տրամադրելու և ընկերության ոչ կյանքի ապահովագրության իրականացման լիցենզիան վերաձեվակերպելու մասին
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ժզ» կետով, «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 159-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի հոկտեմբերի 30-ի թիվ 344-Ն որոշմամբ հաստատված «Ապահովագրության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության, թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգը» Կանոնակարգ 3/01-ի 6-րդ գլխով,
հաշվի առնելով այն, որ «ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ» Ապահովագրական ՓԲԸ-ն 21.02.2023թ., 06.03.2023թ. և 23.03.2023թ. դիմել է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ՝ նոր դասով ապահովագրական գործունեության լիցենզիա ստանալու միջնորդությամբ,
հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2023թ. մարտի 29-ի թիվ 14 արձանագրություն)` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ո ւ մ է.
1. «ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ» Ապահովագրական ՓԲԸ-ին տրամադրել նոր՝ «Երաշխիքի տրամադրում» դասով ապահովագրական գործունեության լիցենզիա:
2. Վերաձևակերպել «ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ» Ապահովագրական ՓԲԸ-ի՝ ոչ կյանքի ապահովագրության իրականացման ԱՊՈ թիվ 0010 լիցենզիան` կապված սույն որոշման 1-ին կետով նախատեսված դասով լիցենզիայի տրամադրման հետ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ Մ. Գալստյան
Երևան