«ԴԻԷՖՋԻ ՔԵՓԻԹԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «ՍմարթՏեխ» փակ ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների գրանցման մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 42 Ա
 04.04.2023

«ԴԻԷՖՋԻ ՔԵՓԻԹԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «ՍմարթՏեխ» փակ ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների գրանցման մասին

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի «իթ» կետով, «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածով, «Ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների առցանց գրանցման ընթացակարգ» Կանոնակարգ 10/29-ի 26-րդ կետով,
հաշվի առնելով այն, որ «ԴԻԷՖՋԻ ՔԵՓԻԹԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը 15.12.2022թ.-ին, 12.01.2023թ.-ին 16.02.2023թ.-ին դիմել է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ՝ «ԴԻԷՖՋԻ ՔԵՓԻԹԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «ՍմարթՏեխ» փակ ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնները գրանցելու միջնորդությամբ,
հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2023 թվականի մարտի 22-ի թիվ 13 արձանագրություն)՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ո ւ մ է.

1. Գրանցել «ԴԻԷՖՋԻ ՔԵՓԻԹԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «ՍմարթՏեխ» փակ ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնները:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից:

 


                  Հայաստանի Հանրապետության
                  կենտրոնական բանկի նախագահ                                    Մ. Գալստյան
                                   Երևան