«ՄասթերՄայնդ Մենեջմենթ» ՍՊԸ-ի «ՄասթերՄայնդ I» միջակայքային ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների գրանցման մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 40 Ա
 04.04.2023

«ՄասթերՄայնդ Մենեջմենթ» ՍՊԸ-ի «ՄասթերՄայնդ I» միջակայքային ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների գրանցման մասին

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի «իթ» կետով, «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածով, «Ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների առցանց գրանցման ընթացակարգ» Կանոնակարգ 10/29-ի 26-րդ կետով,

հաշվի առնելով այն, որ «ՄասթերՄայնդ Մենեջմենթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը 20.01.2023թ.-ին, 27.02.2023թ.-ին և 10.03.2023թ.-ին դիմել է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ «ՄասթերՄայնդ Մենեջմենթ» ՍՊԸ-ի «ՄասթերՄայնդ I» միջակայքային ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնները գրանցելու միջնորդությամբ,

հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2023 թվականի մարտի 22-ի թիվ 13 արձանագրություն)՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

 

Ո ր ո շ ո ւ մ  է.

 

  1. Գրանցել «ՄասթերՄայնդ Մենեջմենթ» ՍՊԸ-ի «ՄասթերՄայնդ I» միջակայքային ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնները:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից:

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի նախագահ                                                    Մ. Գալստյան

                 Երևան