«ԷՎՐԻԿԱ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ին (լիցենզիա թիվ 837) փոխանակման կետի մասնաճյուղի լիցենզիա տրամադրելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 39 Ա
 04.04.2023

«ԷՎՐԻԿԱ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ին (լիցենզիա թիվ 837) փոխանակման կետի մասնաճյուղի լիցենզիա տրամադրելու մասին

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի «ժզ» կետով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մայիսի 15-ի թիվ 138-Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ի 9-րդ կետով,
հաշվի առնելով այն, որ «ԷՎՐԻԿԱ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ն 28.02.2023թ. և 13.03.2023թ. դիմել է ՀՀ կենտրոնական բանկ՝ փոխանակման կետի մասնաճյուղի լիցենզիա ստանալու միջնորդությամբ,
հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի դրական եզրակացությունը (2023թ. մարտի 22-ի թիվ 13 արձանագրություն)` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ո ւ մ է.

1. «ԷՎՐԻԿԱ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի (լիցենզիա թիվ 837) թիվ 2 մասնաճյուղին տրամադրել արտարժույթի առուվաճառքի լիցենզիա՝ ՀՀ, ք. Երևան, Շենգավիթ, Շարուրի փողոց 24/4 հասցեում գործունեություն իրականացնելու համար։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից:

 


                     Հայաստանի Հանրապետության
                     կենտրոնական բանկի նախագահ                                            Մ. Գալստյան
                                      Երևան