«ԷՄԷ» ՍՊԸ-ին արտարժույթի առուվաճառքի լիցենզիա տրամադրելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 31 Ա
 21.03.2023

«ԷՄԷ» ՍՊԸ-ին արտարժույթի առուվաճառքի լիցենզիա տրամադրելու մասին

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի «ժզ» կետով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մայիսի 15-ի թիվ 138-Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ի 9-րդ կետով,
հաշվի առնելով այն, որ «ԷՄԷ» ՍՊԸ-ն 21.02.2023թ.և 24.02.2023թ. դիմել է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ արտարժույթի առուվաճառք իրականացնելու լիցենզիա ստանալու միջնորդությամբ,
հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի դրական եզրակացությունը (2023 թվականի մարտի 15-ի թիվ 11 արձանագրություն)` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ է.

1. «ԷՄԷ» ՍՊԸ-ին տրամադրել արտարժույթի առուվաճառքի լիցենզիա՝ ՀՀ, ք. Երևան, Շենգավիթ, Գ.Նժդեհի փողոց 21 հասցեում գործունեություն իրականացնելու համար։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից:

 


                                Հայաստանի Հանրապետության
                                կենտրոնական բանկի նախագահ                                                    Մ. Գալստյան
                                                 Երևան