«Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 39-րդ հոդվածի դրույթների մասին
Հայաստանի Հանրապետության
Կենտրոնական բանկի խորհուրդ
Պաշտոնական պարզաբանում
16/10/2007թ.թիվ 3
«ԲԱՆԿԵՐԻ ԵՎ ԲԱՆԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 39-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 87-րդ հոդվածի 2-րդ կետի «բ» ենթակետը`«Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթների վերաբերյալ առաջացած հարցերի կապակցությամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Պաշտոնապես պարզաբանում է
Համաձայն «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 39-րդ հոդվածի, բանկերի հետ կապված անձանց հետ կնքվող գործարքները չեն կարող վերջիններիu համար առավել բարենպաuտ պայմաններ (այդ թվում` գործարք կնքելու հնարավորություն, գին, տոկոuներ, ժամկետ և այլն) նախատեuել, քան բանկի աշխատակից չհամարվող այլ ֆիզիկական անձանց, ինչպեu նաև իրավաբանական անձանց հետ կնքված նույնանման գործարքները:
Քանի որ համաձայն «Բանկերի և բանկային գործունեության մասին» 39-րդ հոդվածի, բանկի ղեկավարները համարվում են բանկի հետ կապված անձինք, բանկերը հնարավորություն չունեն, որպես աշխատակիցների խրախուսման և մոտիվացման մեխանիզմ, ղեկավարներին, այդ թվումª բաժնի, վարչության, դեպարտամենտի պետերին, գործադիր տնօրենին և տնօրենի տեղակալներին տրամադրել վարկեր՝ արտոնյալ պայմաններով:
- «Բանկերի և բանկային գործունեության մասին» օրենքի 39-րդ հոդվածը նպատակ ունի ապահովելու բանկային գործունեության հավասար պայմաններ և՛ քաղաքացիների, և՛ բանկի աշխատակիցների, բաժնետերերի, բանկի հետ փոխկապակցված անձանց, բանկի ղեկավարների և այլ ինսայդերների համար: Ընդ որում, Բազելյան փաստաթղթերով նշված դրույթի ամրագրումը պայմանավորված է բանկի ղեկավարության կողմից բանկի հետ կապված անձանց գործառնությունների իրականացման ընթացքում շահերի բախումից խուսափելու նպատակով (օրինակ՝ բանկի հետ կապված անձանց վարկավորման ընթացքում ղեկավարության կողմից վարկավորման նվազագույն պահանջների (գործընթացների) չպահպանում): Սակայն բանկի աշխատակիցներին, այդ թվումª ղեկավարներին արտոնյալ պայմաններով վարկավորումը բանկերի կողմից լայնորեն կիրառվում է ամբողջ աշխարհում՝ որպես աշխատակիցների խրախուսման միջոց:
Հաշվի առնելով վերը նշվածը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը ձեռնպահ կմնա վերահսկողական նպատակներով օրենքով նախատեսված վերահսկողական միջոցառումների իրականացումից, եթե բանկի աշխատակիցների, այդ թվում՝ ղեկավարների հետ կնքվող գործարքներում առավել բարենպաuտ պայմանները.
- սահմանվեն բանկի ներքին իրավական ակտերով,
- նմանատիպ գործարքներով ֆինանսավորման նպատակը պետք է լինի սպառողական կամ հիփոթեքային:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀ ՝ ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
2007 թ. հոկտեմբերի 24, ք. Երևան