Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի մարտի 25-ի թիվ 73-Ն որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին
|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ 15 դեկտեմբերի 2020 թվականի թիվ 204-Ն |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ 11 փետրվարի 2021 թվականի թիվ 1 -Ն |
Հ Ա Մ Ա Տ Ե Ղ Ո Ր Ո Շ ՈՒ Մ
««Ապահովագրական ընկերությունների ակտիվների դասակարգման եվ հնարավոր կորուստների պահուստների ձևավորման եվ օգտագործման կարգը» կանոնակարգ 3/09» հաստատելու և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի մարտի 25-ի թիվ 73-Ն որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին
Հրապարակման ամսաթիվ՝ 25.02.2021
Հիմք ընդունելով «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» օրենքի 68-րդ հոդվածը, Հարկային օրենսգրքի 109-րդ հոդվածի 4-րդ մասի 12-րդ կետը, 123-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը, 124-րդ հոդվածի 1-ին մասը,
ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի «ե» կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածով և 37-րդ հոդվածի 1-ին մասով, Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի թիվ 743-Լ որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կանոնադրության 18-րդ կետի 20-րդ ենթակետով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարը
Ո ր ո շ ու մ ե ն .
- Հաստատել «Ապահովագրական ընկերությունների ակտիվների դասակարգման և հնարավոր կորուստների պահուստների ձևավորման և օգտագործման կարգը» Կանոնակարգ 3/09-ը՝ համաձայն սույն որոշման Հավելված 1-ի:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
- Սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի մարտի 25-ի ««Ապահովագրական ընկերությունների ակտիվների դասակարգման և հնարավոր կորուստների պահուստների ձևավորման և օգտագործման կարգը» Կանոնակարգ 3/09 հաստատելու մասին» թիվ 73-Ն որոշումը:
- Սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից մեկամսյա ժամկետում գործող ապահովագրական ընկերությունները պետք է ապահովեն սույն որոշման Հավելված 1-ով սահմանված Կանոնակարգի 89-րդ կետով նախատեսված ակտիվների դասակարգման և հնարավոր կորուստների պահուստների ձևավորման ներքին կանոնակարգերի համապատասխանեցումը Կանոնակարգի պահանջներին։
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյան
2020 թ. դեկտեմբերի 22, ք. Երևան
Հայաստանի Հանրապետության
Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյան
2021 թ. փետրվարի 11, ք. Երևան