Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի մարտի 15-ի թիվ 116-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 214-Ն
 29.12.2020

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի մարտի 15-ի թիվ 116-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին

      Հրապարակման ամսաթիվ՝ 08.01.2021

Նպատակ ունենալով  բանկերի կողմից ավանդատուին ավանդների հատուցման երաշխավորման պայմանների և կարգի մասին հանձնվող ծանուցման օրինակելի ձևը համապատասխանեցնել «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում 2020 թվականի սեպտեմբերի 16-ի թիվ ՀՕ-422-Ն օրենքի ընդունմամբ կատարված փոփոխություններին,

հիմք ընդունելով  «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» օրենքի 25-րդ հոդվածը,

ղեկավարվելով  «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի «ե» կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասով և 34-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ է .

  1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի մարտի 15-ի ««Ավանդների հատուցման երաշխավորման պայմանների և կարգի մասին հանձնվող ծանուցման օրինակելի ձևը հաստատելու մասին» թիվ 116-Ն որոշմամբ հաստատված ««Ավանդների հատուցման երաշխավորման պայմանների և կարգի մասին» ծանուցման oրինակելի ձևի» ամբողջ տեքստում «10 միլիոն» բառերը փոխարինել «16 միլիոն» բառերով, իսկ «5 միլիոն» բառերը փոխարինել «7 միլիոն» բառերով:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ     Մարտին Գալստյան

2020թ. դեկտեմբերի 30, ք. Երևան