Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի օգոստոսի 26-ի թիվ 261-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 215-Ն
 29.12.2020

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի օգոստոսի 26-ի թիվ 261-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին

      Հրապարակման ամսաթիվ՝ 08.01.2021

Նպատակ ունենալով  բանկերի կողմից վարվող ավանդների և ավանդատուների վերաբերյալ տեղեկատվական էլեկտրոնային համակարգում ներառվող տեղեկությունները համապատասխանեցնել «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» օրենքում 2020 թվականի սեպտեմբերի 16-ի թիվ ՀՕ-422-Ն օրենքի ընդունմամբ կատարված փոփոխություններին,

հիմք ընդունելով  «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» օրենքի 6-րդ հոդվածը,

ղեկավարվելով  «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի «ե» կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասով և 34-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

         Ո ր ո շ ու մ  է.

  1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի օգոստոսի 26-ի ««Բանկերի կողմից ավանդների և ավանդատուների վերաբերյալ տեղեկատվական էլեկտրոնային համակարգի վարման, տվյալների պահպանման, երաշխավորված ավանդների հատուցման ենթակա գումարների հաշվարկման և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին տրամադրման կարգը» հաստատելու մասին» թիվ 261-Ն որոշմամբ հաստատված «Բանկերի կողմից ավանդների և ավանդատուների վերաբերյալ տեղեկատվական էլեկտրոնային համակարգի վարման, տվյալների պահպանման, երաշխավորված ավանդների հատուցման ենթակա գումարների հաշվարկման և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին տրամադրման կարգի» հավելված 2-ում բոլոր «10 միլիոն» բառերը փոխարինել «16 միլիոն» բառերով, իսկ բոլոր «5 միլիոն» բառերը փոխարինել «7 միլիոն» բառերով։
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ                                 Մարտին Գալստյան

2020թ. դեկտեմբերի 30, ք. Երևան