«ՈՍԿԵ ԿԱՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 834 լիցենզիան վերաձևակերպելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 27Ա
 16/03/2021

«ՈՍԿԵ ԿԱՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ  834 լիցենզիան վերաձևակերպելու մասին

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի «իթ» կետով, ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մայիսի 15-ի թիվ 138-Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» Կանոնակարգ 10-ի 36-րդ կետով, հաշվի առնելով այն, որ «ՈՍԿԵ ԿԱՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը 18.02.2021թ., 23.02.2021թ. և 24.02.2021թ. դիմել է ՀՀ կենտրոնական բանկ իրեն տրամադրված՝ արտարժույթի առուվաճառքի թիվ 834 լիցենզիան վերաձևակերպելու միջնորդությամբ, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2021 թվականի մարտի 5-ի թիվ 10 արձանագրություն)՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ  է . 

  1. Վերաձևակերպել «ՈՍԿԵ ԿԱՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 834 լիցենզիան՝ պայմանավորված «ՈՍԿԵ ԿԱՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գտնվելու վայրի և Ընկերության ֆիրմային անվանման փոփոխության հետ (գտնվելու վայրի նոր հասցեն է՝ ՀՀ, ք. Երևան, Տիչինայի փող. 29/2, նոր ֆիրմային անվանումն է՝ «ՏՈՍՊ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն):
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից:

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ                     Մարտին Գալստյան

2021 թ. մարտի 19
Երևան