«ԳԱՐԱՆՏ-ԿՐԵԴԻՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գրավատնային գործունեության թիվ ԳԳ-Ե 285 լիցենզիան վերաձևակերպելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 28Ա
16/03/2021
«ԳԱՐԱՆՏ-ԿՐԵԴԻՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գրավատնային գործունեության թիվ ԳԳ-Ե 285 լիցենզիան վերաձևակերպելու մասին
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի «իթ» կետով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2017թ. փետրվարի 3-ի թիվ 32-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետությունում գրավատնային գործունեության լիցենզավորման կարգի» 14-րդ կետով, հաշվի առնելով այն, որ «ԳԱՐԱՆՏ-ԿՐԵԴԻՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը 23.02.2021թ., 09.03.2021թ և 11.03.2021թ. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ է ներկայացրել հայտ ու կից փաստաթղթեր՝ կապված Գրավատան գործունեության վայրի փոփոխության հետ (նոր հասցե՝ ՀՀ, Արագածոտնի մարզ, ք. Աշտարակ, Ալեք Մանուկյան փողոց 17/6), հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2021 թվականի մարտի 12-ի թիվ 11 արձանագրություն)՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է .
- Վերաձևակերպել «ԳԱՐԱՆՏ-ԿՐԵԴԻՏ» Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գրավատնային գործունեության թիվ ԳԳ-Ե 285 (տրված՝ 15.07.2014թ.) լիցենզիան:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյան
2021 թ. մարտի 19
Երևան