«Արար Թեքնոլոջի» փակ ոչ հրապարակային պայմանագրային ներդումային ֆոնդի կանոնների գրանցման մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 29Ա
 16/03/2021

«Արար Թեքնոլոջի» փակ ոչ հրապարակային պայմանագրային ներդումային ֆոնդի կանոնների գրանցման մասին

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի «իթ» կետով, «Ներդրումային ֆոնդերի մասին» օրենքի 21-րդ հոդվածով, «Ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների առցանց գրանցման ընթացակարգ» Կանոնակարգ 10/29-ի 26-րդ կետով, հաշվի առնելով այն, որ «Արար» քաղաքակրթական հետազոտությունների հիմնադրամը 19.02.2021թ., 26.02.2021թ., 03.03.2021թ. և 10.03.2021թ. դիմել է ՀՀ կենտրոնական բանկ «Արար Թեքնոլոջի» փակ ոչ հրապարակային պայմանագրային ներդումային ֆոնդի կանոնները գրանցելու միջնորդությամբ, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2021 թվականի մարտի 12-ի թիվ 11 արձանագրություն)՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո Ր Ո Շ ՈՒ Մ  Է . 

  1. Գրանցել «Արար Թեքնոլոջի» փակ ոչ հրապարակային պայմանագրային ներդումային ֆոնդի կանոնները:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից:

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ  Մարտին Գալստյան

2021 թ. մարտի 19
Երևան