«ԳՐՈՍ-ՌԻԵԼԹՈՐ» ՍՊԸ-ին տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 515 լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 31Ա
30/03/2021
«ԳՐՈՍ-ՌԻԵԼԹՈՐ» ՍՊԸ-ին տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 515 լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի «ժզ» կետով և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մայիսի 15-ի թիվ 138-Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» Կանոնակարգ 10-ի 53-րդ կետի 4-րդ ենթակետով,
հաշվի առնելով այն, որ «ԳՐՈՍ-ՌԻԵԼԹՈՐ» ՍՊԸ-ն 05.03.2021թ. դիմել է ՀՀ կենտրոնական բանկ իրեն տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 515 լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու միջնորդությամբ,
հիմք ընդունելով ՀՀ կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի դրական եզրակացությունը (2021 թվականի մարտի 19-ի թիվ 12 արձանագրություն)՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է .
- Ուժը կորցրած ճանաչել «ԳՐՈՍ-ՌԻԵԼԹՈՐ» ՍՊԸ-ին տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 515 լիցենզիան:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյան
2021 թ. մարտի 30
Երևան