Ա/Ձ Լուսինե Չալաբյանին տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 443 լիցենզիան վերաձևակերպելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 32Ա
 30/03/2021

 Ա/Ձ Լուսինե Չալաբյանին տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 443 լիցենզիան վերաձևակերպելու մասին

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի «իթ» կետով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մայիսի 15-ի թիվ 138-Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» Կանոնակարգ 10-ի 9-րդ կետով, հաշվի առնելով այն, որ Ա/Ձ Լուսինե Չալաբյանը  01.03.2021թ. և 19.03.2021թ. դիմել է ՀՀ կենտրոնական բանկ իրեն տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 443 լիցենզիան վերաձևակերպելու միջնորդությամբ, հիմք ընդունելով ՀՀ կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2021 թվականի մարտի 26-ի թիվ 13 արձանագրություն)՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է .

  1. Վերաձևակերպել Ա/Ձ Լուսինե Չալաբյանին տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 443 լիցենզիան` կապված փոխանակման կետի գործունեության վայրի փոփոխության հետ (գործունեության վայրի նոր հասցեն է՝ ՀՀ, ք. Երևան, Կենտրոն Մ․Խորենացու փողոց 33/7 շինություն)։
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից:

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ  Ներսես Երիցյան

2021 թ. ապրիլի 2
Երևան