«ՏԻՎԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը արտարժույթի առուվաճառքի լիցենզիա տրամադրելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 33Ա
 30/03/2021

«ՏԻՎԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը արտարժույթի առուվաճառքի լիցենզիա տրամադրելու մասին

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի «ժզ» կետով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մայիսի 15-ի թիվ 138-Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ի 9-րդ կետով,

հաշվի առնելով այն, որ «ՏԻՎԱ» ՍՊԸ-ն 03.03.2021թ. և 23.03.2021թ. դիմել է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ արտարժույթի առուվաճառք իրականացնելու լիցենզիա ստանալու միջնորդությամբ,

հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի դրական եզրակացությունը (2021 թվականի մարտի 26-ի թիվ 13 արձանագրություն)` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը 

ՈՐՈՇՈՒՄ Է . 

  1. «ՏԻՎԱ» ՍՊԸ-ին տրամադրել արտարժույթի առուվաճառքի լիցենզիա` ՀՀ, Կոտայքի մարզ, ք. Հրազդան, Միկրոշրջան թաղամաս, Լ. Խեչոյան փողոց թիվ 18 առևտրի սրահ հասցեում գործունեություն իրականացնելու համար:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից:

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ  Ներսես Երիցյան

2021 թ. ապրիլի 2
Երևան