Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2020 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ ֆինանսական հաշվետվությունը հաստատելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 36Ա
30/03/2021
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2020 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ ֆինանսական հաշվետվությունը հաստատելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 15-րդ և 17-րդ հոդվածները, 20-րդ հոդվածի «ե», «ժգ» կետը, և ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է.
- Հաստատել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2020 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ Ֆինանսական հաշվետվությունը՝ համաձայն սույն որոշման հավելվածի:
- Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությանը՝ սահմանված կարգով հրապարակել սույն որոշման 1-ին կետով հաստատված ֆինանսական հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ինտերնետային կայքում։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյան
2021 թ. ապրիլի 12
Երևան