Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2020 թվականի հուլիսի 17-ի թիվ 117-ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 38-Ն
 30/03/2021

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2020 թվականի հուլիսի 17-ի թիվ 117-ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին

Հրապարակման ամսաթիվ՝ 22.06.2021

Նպատակ ունենալով Երաշխավորման ֆոնդի միջոցների հաշվին ապահովել ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության համակարգի կայունությունը և հաշվի առնելով «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ՀԿ խորհրդի 2021 թվականի հունվարի 29-ի թիվ 3-Լ որոշմամբ ներկայացված առաջարկությունը, հիմք ընդունելով «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» օրենքի 46-րդ հոդվածի 3-րդ մասը, «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 20-րդ հոդվածի «ե» կետը, և ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասով և 34-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ  է . 

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2020 թվականի հուլիսի 17-ի «Երաշխավորման ֆոնդին պարբերական վճարների կատարումը ժամանակավորապես դադարեցնելու մասին» թիվ 117-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) Որոշման 1-ին կետից հանել «և 2021 թվականի առաջին եռամսյակի» բառերը,
2) Որոշման 2-րդ կետում «2-րդ» թիվը և բառը փոխարինել «1-ին» թվով և բառով։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ                    Ներսես Երիցյան

2021 թ. ապրիլի 2
Երևան