Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի փետրվարի 9-ի թիվ 39-ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 47Ն
 19/04/2021

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի փետրվարի 9-ի թիվ 39-ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին

Հրապարակման ամսաթիվ՝ 21.04.2021

Հիմք ընդունելով «Բանկերի և բանկային գործունեության մասին» օրենքի 5-րդ գլուխը,

ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի «դ» և «ե» կետերով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության  կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ո ւ մ  է . 

  1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի փետրվարի 9-ի ««Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2-ը հաստատելու մասին» թիվ 39-Ն որոշմամբ հաստատված «Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2-ում (այսուհետ` Կանոնակարգ) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը. 
  • Կանոնակարգի 24.1-րդ կետից հանել «`բացառությամբ սույն կանոնակարգի1.2 կետով սահմանված դեպքերի» թիվը և բառերը:
  • Կանոնակարգի 24.1.2-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:
  • Կանոնակարգի 50-րդ կետից հանել «Ընդ որում, սույն կանոնակարգի 1.2-րդ կետով սահմանված պարտադիր պահուստավորումն ամբողջությամբ իրականացվում է Հայաստանի Հանրապետության դրամով:» նախադասությունը:
  • Կանոնակարգի 53.1-րդ կետը «24-րդ և» թվից և բառերից հետո լրացնել «մինչև 2022 թվականի հունվարի 1-ը» թվերով և բառերով:
  • Կանոնակարգի 53.1-րդ կետի 2-րդ ենթակետում «իսկ արտարժույթով ներգրավված միջոցների դեպքում սույն կանոնակարգի 24.1-րդ կետով սահմանված դրույքաչափն է» թիվը և բառերը փոխարինել «իսկ 18%-ից ցածր դրույքաչափով պահուստավորված արտարժույթով ներգրավված միջոցների դեպքում 18%-ն է» թվերով և բառերով:
  • Կանոնակարգի 53.4-րդ կետում`

ա. «և 24.1.2-րդ կետերով» թիվը և բառերը փոխարինել «կետով» բառով,

բ. «և 24.1 կետերով սահմանված դրույքաչափերը» թիվը և բառերը փոխարինել «կետով սահմանված դրույքաչափը» բառերով: 

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հունվարի 1-ից: Ընդ որում՝ սույն որոշմամբ սահմանված դրույթները վերաբերում են 2022 թվականի հունվարի 12-ից սկսվող փաստացի պահուստավորման ժամանակահատվածներին և վերջիններիս համար հիմք հանդիսացող հաշվետու ժամանակահատվածներին:

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ  Մարտին Գալստյան

2021 թ. ապրիլի 19
Երևան