Պարտադիր պահուստավորման օրացույցը 2023 թվականի համար հաստատելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 209 Ա
29.11.2022
Պարտադիր պահուստավորման օրացույցը 2023 թվականի համար հաստատելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 20-րդ հոդվածի 1-ին մասի «ժթ» և «ե» կետերը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի փետրվարի 9-ի թիվ 39Ն որոշմամբ հաստատված «Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2-ի Հավելված 1-ի 52.2 կետը, ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ո ւ մ է.
- Հաստատել «Պարտադիր պահուստավորման օրացույցը 2023 թվականի համար»` համաձայն սույն որոշման Հավելված 1-ի:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակելու օրվան հաջորդող օրը։
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյան
2022 թ. դեկտեմբերի 2, ք. Երևան