Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2002 թվականի նոյեմբերի 5-ի թիվ 347-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 210-Ն
 29.11.2022

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2002 թվականի նոյեմբերի 5-ի թիվ 347-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին

Հրապարակման ամսաթիվ՝ 08.12.2022

Նպատակ ունենալով խթանել կարգավորվող շուկայում առևտուրը՝ ապահովելով կարգավորվող շուկայում առևտրին մասնակցող կազմակերպությունների նկատմամբ կարգավորման միանման պահանջներ, բարձրացնել վարկային կազմակերպությունների գործունեության արդյունավետությունը, հիմք ընդունելով «Վարկային կազմակերպությունների մասին» օրենքի 3-րդ հոդվածի 5-րդ մասը, 8-րդ հոդվածի 1-ին մասի «դ» և «դ2» կետերը և 3.1-րդ մասը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով և 20-րդ հոդվածի  1-ին մասի «ե» կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով և 34-րդ հոդվածով՝  Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը 

Ո ր ո շ ո ւ մ  է.

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2002 թվականի նոյեմբերի 5-ի ««Վարկային կազմակերպությունների գործունեության կարգավորումը, վարկային կազմակերպությունների գործունեության տնտեսական նորմատիվները» Կանոնակարգ 14-ը հաստատելու մասին» թիվ 347-Ն որոշմամբ հաստատված «Վարկային կազմակերպությունների գործունեության կարգավորումը, վարկային կազմակերպությունների գործունեության տնտեսական նորմատիվները» Կանոնակարգ 14-ում (այսուհետև՝ Կանոնակարգ) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ    Ներսես Երիցյան

2022 թ. դեկտեմբերի 2, ք. Երևան