Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2021 թվականի դեկտեմբերի 27-ի թիվ 197-Լ և Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի 2021 թվականի դեկտեմբերի 30-ի թիվ 1383-Լ համատեղ որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

  2022 թվական նոյեմբերի 29-ի թիվ 211-Լ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ

 2022 թվական դեկտեմբերի 14-ի թիվ 1310-Լ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի ԹԻՎ 197-Լ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի ԹԻՎ 1383-Լ ՀԱՄԱՏԵՂ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի փետրվարի 19-ի N 205-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի 5.3 կետը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1321-Ն որոշման 5.3 կետը, ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասով, 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով և 34-րդ հոդվածով, «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետով և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի թիվ 702-Լ որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կանոնադրության 17-րդ կետի 16-րդ ենթակետով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը և Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահը

Ո ր ո շ ու մ  են .

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2021 թվականի դեկտեմբերի 27-ի թիվ 197-Լ և Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի 2021 թվականի դեկտեմբերի 30-ի թիվ 1383-Լ «Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կողմից եկամտային հարկի գումարների վերադարձման նպատակով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից վարվող բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի միջոցով վարկառուի բանկային հաշվի վավերականության ստուգման կարգը սահմանելու մասին» համատեղ որոշմամբ սահմանված «Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կողմից եկամտային հարկի գումարների վերադարձման նպատակով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից վարվող բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի միջոցով վարկառուի բանկային հաշվի վավերականության ստուգման կարգ» հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունը.

1) «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից ուղարկվող պատասխան հաղորդագրության ձևաչափ» աղյուսակի 4-րդ կետի «Լրացման կարգ» դաշտը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Լրացվում է բանկային հաշվի վավերականության փաստը: «TRUE» (դրական պատասխան) լրացվում է, եթե Ռեեստրում առկա է ինչպես հանրային ծառայությունների համարանիշը, այնպես էլ գործող բանկային հաշիվը, և դրանք իրար հետ փոխկապակցված են:

«FALSE» (բացասական պատասխան) լրացվում է մնացած բոլոր դեպքերում:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2022 թվականի դեկտեմբերի 15-ին:

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ    Ներսես Երիցյան

2022 թ. դեկտեմբերի 5
ք. Երևան

Հայաստանի Հանրապետության
պետական եկամուտների կոմիտեի նախագահ  Ռուստամ Բադասյան

2022 թ. դեկտեմբերի
ք. Երևան