Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի ապրիլի 12-ի թիվ 145-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 214-Ն
 14.12.2022

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի ապրիլի 12-ի թիվ 145-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին

Հրապարակման ամսաթիվ՝ 23.12.2022

Նպատակ ունենալով  նպաստել ղեկավարների որակավորման մասնագիտացված գործառույթի զարգացմանը և կայացման խթանների ստեղծմանը, համապատասխանեցնել ֆինանսական կազմակերպությունների ղեկավարների որակավորման մոտեցումները վերահսկողության միջազգային սկզբունքներին, հնարավորություն տալ ֆինանսական կազմակերպություններին իրենց  գործունեության բնույթին և ղեկավարների պարտականություններին բնորոշ որակավորման համակարգ ձևավորել, բարձրացնել ֆինանսական կազմակերպությունների շահագրգիռ մասնակցությունն ու պատասխանատվությունը ղեկավարների ընտրության հարցում, ներդնել ֆինանսական կազմակերպություններում ղեկավարների փոխարինելիության ճկուն մեխանիզմներ, ինչպես նաև ապահովել արդյունավետ ընթացակարգ՝ բանկերի, օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի իրական շահառու հանդիսացող անձանց վերաբերյալ տեղեկությունները Կենտրոնական բանկ ներկայացնելու համար, հիմք ընդունելով  «Բանկերի և բանկային գործունեության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասը, 22-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերը, 33-րդ հոդվածի 2-րդ կետի 2-րդ պարբերությունը, «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 50-րդ հոդվածի 3-րդ կետը, «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասը, 11-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2013 թվականի փետրվարի 19-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի որոշ աշխատակիցներին ղեկավար համարելու և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի ապրիլի 12-ի թիվ 145-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» թիվ 41-Ն որոշումը, ղեկավարվելով  «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության  կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ   է.

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի ապրիլի 12-ի ««Բանկային գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» Կանոնակարգ 1-ը հաստատելու մասին» թիվ 145-Ն որոշմամբ հաստատված «Բանկային գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» Կանոնակարգ 1-ում (այսուհետ՝ Կանոնակարգ) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ     Մարտին Գալստյան

2022 թ. դեկտեմբերի 21, ք. Երևան