Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի հուլիսի 1-ի թիվ 194-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 216-Ն
14.12.2022
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի հուլիսի 1-ի թիվ 194-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
Հրապարակման ամսաթիվ՝ 23.12.2022
Նպատակ ունենալով նպաստել ղեկավարների որակավորման մասնագիտացված գործառույթի զարգացմանը և կայացման խթանների ստեղծմանը, համապատասխանեցնել ֆինանսական կազմակերպությունների ղեկավարների որակավորման մոտեցումները վերահսկողության միջազգային սկզբունքներին, հնարավորություն տալ ֆինանսական կազմակերպություններին իրենց գործունեության բնույթին և ղեկավարների պարտականություններին բնորոշ որակավորման համակարգ ձևավորել, բարձրացնել ֆինանսական կազմակերպությունների շահագրգիռ մասնակցությունն ու պատասխանատվությունը ղեկավարների ընտրության հարցում, ներդնել ֆինանսական կազմակերպություններում ղեկավարների փոխարինելիության ճկուն մեխանիզմներ, ինչպես նաև ապահովել արդյունավետ ընթացակարգ՝ վարկային կազմակերպությունների իրական շահառու հանդիսացող անձանց վերաբերյալ տեղեկությունները Կենտրոնական բանկ ներկայացնելու համար, հիմք ընդունելով «Վարկային կազմակերպությունների մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերը, 10-րդ հոդվածի 3-րդ մասը, «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման պայքարի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ կետով, 20-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին և 3-րդ կետերով և 34-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է.
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի հուլիսի 1-ի ««Վարկային կազմակերպության գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» Կանոնակարգ 13-ը հաստատելու մասին» թիվ 194-Ն որոշմամբ հաստատված «Վարկային կազմակերպության գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» Կանոնակարգ 13-ում (այսուհետև՝ Կանոնակարգ) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյան
2022 թ. դեկտեմբերի 21, ք. Երևան