Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի հոկտեմբերի 25-ի թիվ 285-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 219-Ն
14.12.2022
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի հոկտեմբերի 25-ի թիվ 285-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
Հրապարակման ամսաթիվ՝ 23.12.2022
Նպատակ ունենալով նպաստել ղեկավարների որակավորման մասնագիտացված գործառույթի զարգացմանը և կայացման խթանների ստեղծմանը, համապատասխանեցնել ֆինանսական կազմակերպությունների ղեկավարների որակավորման մոտեցումները վերահսկողության միջազգային սկզբունքներին, հնարավորություն տալ ֆինանսական կազմակերպություններին իրենց գործունեության բնույթին և ղեկավարների պարտականություններին բնորոշ որակավորման համակարգ ձևավորել, բարձրացնել ֆինանսական կազմակերպությունների շահագրգիռ մասնակցությունն ու պատասխանատվությունը ղեկավարների ընտրության հարցում, ներդնել ֆինանսական կազմակերպություններում ղեկավարների փոխարինելիության ճկուն մեխանիզմներ, ինչպես նաև սահմանել կարգավորումներ, որոնք ուղղված են լիցենզավորման գործընթացում կանխարգելելու հանցագործությունների համար դատվածություն ունեցող անձանց մուտքը ֆինանսական կազմակերպություններ։ Հիմք ընդունելով «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» օրենքի 20–րդ հոդվածի 1-ին մասի դ) ենթակետը, 22-րդ հոդվածի 3-րդ մասը և 23-րդ հոդվածի 6-րդ մասը: Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ո ւ մ է .
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի հոկտեմբերի 25-ի «Վճարահաշվարկային կազմակերպությունների լիցենզավորումը, մասնաճյուղերի հաշվառումը, վճարահաշվարկային կազմակերպությունների ղեկավարների որակավորումը, վճարահաշվարկային կազմակերպությունների գործունեության վայրին ներկայացվող տեխնիկական հագեցվածության, տարածքային, ծրագրային, անվտանգության պահանջները, ինչպես նաև վճարահաշվարկային կազմակերպությունների լիցենզիաների գրանցամատյանի ձևը, վարման կարգը, դրանում ներառվող տեղեկությունները» կանոնակարգ 17/01-ը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի մայիսի 24-ի թիվ 240-Ն և թիվ 241-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 285-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ և որոշմամբ հաստատված «Վճարահաշվարկային կազմակերպությունների լիցենզավորումը, մասնաճյուղերի հաշվառումը, վճարահաշվարկային կազմակերպությունների ղեկավարների որակավորումը, վճարահաշվարկային կազմակերպությունների գործունեության վայրին ներկայացվող տեխնիկական հագեցվածության, տարածքային, ծրագրային, անվտանգության պահանջները, ինչպես նաև վճարահաշվարկային կազմակերպությունների լիցենզիաների գրանցամատյանի ձևը, վարման կարգը, դրանում ներառվող տեղեկությունները» կանոնակարգ 17/01-ում (այսուհետ` Կանոնակարգ) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյան
2022 թ. դեկտեմբերի 21, ք. Երևան