Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի հունվարի 15-ի թիվ 15-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 221-Ն
 14.12.2022

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի հունվարի 15-ի թիվ 15-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին

Հրապարակման ամսաթիվ՝ 23.12.2022

Նպատակ ունենալով հստակեցնել ֆինանսական կազմակերպությունների ղեկավարներ համարվելու պահանջները, ինչպես նաև բարձրացնել ֆինանսական կազմակերպությունների շահագրգիռ մասնակցությունն ու պատասխանատվությունը ղեկավարների ընտրության հարցում, հիմք ընդունելով  «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասը, 50-րդ հոդվածի 2-րդ մասը, 104-րդ հոդվածի 1-ին մասը,  184-րդ հոդվածի 1-ին մասը և 221-րդ հոդվածի 4-րդ մասը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով և 20-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ  է .

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի հունվարի 15-ի ««Ներդրումային ծառայություններ մատուցող անձանց, օպերատորի, Կենտրոնական դեպոզիտարիայի ղեկավարների ու ներդրումային ծառայություններ մատուցող ֆիզիկական անձանց որակավորումը, նրանց մասնագիտական համապատասխանության չափանիշներն ու մասնագիտական որակավորման ստուգման թեմաների ցանկը» կանոնակարգ 4/05-ը հաստատելու մասին» թիվ 15-Ն որոշման մեջ (այսուհետ՝ Որոշում) և Որոշմամբ հաստատված «Ներդրումային ծառայություններ մատուցող անձանց, օպերատորի, Կենտրոնական դեպոզիտարիայի ղեկավարների ու ներդրումային ծառայություններ մատուցող ֆիզիկական անձանց որակավորումը, նրանց մասնագիտական համապատասխանության չափանիշներն ու մասնագիտական որակավորման ստուգման թեմաների ցանկը» կանոնակարգ 4/05-ում (այսուհետ՝ Կանոնակարգ) կատարել հետևյալ փոփոխությունը.

1) Որոշման վերնագրում, Որոշման 1-ին կետում և որոշմամբ հաստատված Կանոնակարգի վերնագրում «ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ԱՆՁԱՆՑ, ՕՊԵՐԱՏՈՐԻ, ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԴԵՊՈԶԻՏԱՐԻԱՅԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՈՒ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄԸ, ՆՐԱՆՑ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐՆ ՈՒ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՍՏՈՒԳՄԱՆ ԹԵՄԱՆԵՐԻ ՑԱՆԿԸ» բառերը փոխարինել «ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ԱՆՁԱՆՑ, ՕՊԵՐԱՏՈՐԻ, ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԴԵՊՈԶԻՏԱՐԻԱՅԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՈՒ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ, ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐՆ ՈՒ ԳՐԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԸ» բառերով։

2) Կանոնակարգը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն սույն որոշման Հավելվածի։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից չորս ամիս հետո:

3. Սույն որոշմամբ հաստատված կանոնակարգով սահմանված ղեկավարներին մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի (այսուհետ՝ Կենտրոնական բանկ) կողմից տրված որակավորումները շարունակում են գործել մինչև տվյալ որակավորման ժամկետի ավարտը, եթե ղեկավարը շարունակում է գրանցված մնալ նույն կազմակերպությունում՝ նույն պաշտոնում:

4. Ներդրումային ծառայություններ մատուցող անձը (օպերատորը, Կենտրոնական դեպոզիտարիան) Կենտրոնական բանկ է ներկայացնում սույն որոշմամբ հաստատված կանոնակարգով սահմանված ղեկավարի՝ ընկերության ներքին կանոններով սահմանված որակավորման չափանիշներին համապատասխանության վերաբերյալ հավաստիացում, եթե.

1) տվյալ ղեկավարը գրանցվել է մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը և շարունակում է պաշտոնավարել նույն կազմակերպությունում՝ նույն պաշտոնում, և Կենտրոնական բանկի կողմից նրան տրված որակավորման ժամկետը սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո լրացել է, կամ

2) Կենտրոնական բանկի կողմից տվյալ ղեկավարին տրված որակավորման ժամկետը սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո չի լրացել, սական ղեկավարը ներկայացվում է գրանցման նոր կազմակերպությունում:

5. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից կանոնակարգով սահմանված ղեկավարների ցանկում չներառված և «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով ղեկավար գրանցված անձինք համարվում են Կենտրոնական բանկում գրանցումից հանված:

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ     Մարտին Գալստյան

2022 թ. դեկտեմբերի 21, ք. Երևան