Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի հունվարի 15-ի թիվ 17-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 222-Ն
 14.12.2022

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի հունվարի 15-ի թիվ 17-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին

Հրապարակման ամսաթիվ՝ 23.12.2022

Նպատակ ունենալով ապահովել արդյունավետ ընթացակարգ՝ կարգավորվող շուկայի օպերատորի իրական շահառու հանդիսացող անձանց վերաբերյալ տեղեկությունները Կենտրոնական բանկ ներկայացնելու համար, հիմք ընդունելով «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքի 61.1-րդ հոդվածը, 104-րդ հոդվածի 1-ին մասը, 2-րդ մասը, «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման պայքարի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ  է .

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի հունվարի 15-ի ««Կարգավորվող շուկայի օպերատորի գրանցումն ու լիցենզավորումը, կարգավորվող շուկայի օպերատորի կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ունենալու համար նախնական համաձայնություն ստանալու կարգը, գործարար ծրագրի ներկայացման կարգը, ձևը և ժամկետները» Կանոնակարգ 5/01-ը հաստատելու մասին» թիվ 17-Ն որոշմամբ հաստատված ««Կարգավորվող շուկայի օպերատորի գրանցումն ու լիցենզավորումը, կարգավորվող շուկայի օպերատորի կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ունենալու համար նախնական համաձայնություն ստանալու կարգը, գործարար ծրագրի ներկայացման կարգը, ձևը և ժամկետները» Կանոնակարգ 5/01-ում (այսուհետ՝ Կանոնակարգ) կատարել հետևյալ լրացումներն ու փոփոխությունները.

1) Կանոնակարգի 23-րդ կետի 1-ին ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «գ1» պարբերությամբ.

«գ1. ոչ ռեզիդենտ ղեկավարի դեպքում ներկայացվում է նաև անձը հաստատող փաստաթղթի պատճենը և իր ռեզիդենտության երկրի համապատասխան մարմնի կողմից տրված հավաստում առ այն, որ տվյալ անձը դիտավորությամբ կատարված հանցագործության համար չունի օրենքով սահմանված կարգով չմարված կամ չհանված դատվածություն, ճանաչված չէ սնանկ,»։

2) Կանոնակարգի 37-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-րդ ենթակետով.շ

«1.1) ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձի դեպքում ներկայացվում է նաև անձը հաստատող փաստաթղթի պատճենը և իր ռեզիդենտության երկրի համապատասխան մարմնի կողմից տրված հավաստում առ այն, որ տվյալ անձը դիտավորությամբ կատարված հանցագործության համար չունի օրենքով սահմանված կարգով չմարված կամ չհանված դատվածություն, ճանաչված չէ սնանկ,»։

3) Կանոնակարգի 42-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-րդ ենթակետով.

«1.1) ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձի դեպքում ներկայացվում է նաև անձը հաստատող փաստաթղթի պատճենը և իր ռեզիդենտության երկրի համապատասխան մարմնի կողմից տրված հավաստում առ այն, որ տվյալ անձը դիտավորությամբ կատարված հանցագործության համար չունի օրենքով սահմանված կարգով չմարված կամ չհանված դատվածություն, ճանաչված չէ սնանկ,»։

4) Կանոնակարգը 9-րդ գլխից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 9.1-րդ գլխով.

«Գ Լ ՈՒ Խ 9.1
ՕՊԵՐԱՏՈՐԻ ԻՐԱԿԱՆ ՇԱՀԱՌՈՒ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԱՅՏՆԱԲԵՐՈՒՄԸ, ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄԸ, ՆՐԱՆՑ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

50.1 Օպերատորը պարտավոր է տիրապետել արժանահավատ տեղեկությունների իր՝ «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքով սահմանված չափանիշներով օպերատորի իրական շահառու հանդիսացող անձանց և նրանց՝ օպերատորի իրական շահառու հանդիսանալու հիմքերի վերաբերյալ:

50.2 Սույն կանոնակարգի 50.1-րդ կետով նախատեսված տեղեկությունների բացահայտման համար օպերատորը պարտավոր է պարբերաբար, բայց ոչ պակաս, քան տարին մեկ անգամ, իրականացնել պատշաճ ուսումնասիրություն՝ պահպանելով իրականացված ուսումնասիրությանն առնչվող բոլոր փաստաթղթերը։ Իրական շահառուների հայտնաբերմանն առնչվող փաստաթղթերը ենթակա են պահպանման առնվազն հինգ տարի ուսումնասիրության իրականացման պահից, բայց ոչ պակաս, քան հինգ տարի՝ սկսած այն պահից, երբ անձը, որին դրանք առնչվում են, դադարում է լինել օպերատորի իրական շահառու։

50.3 Սույն կանոնակարգի 50.2-րդ կետով նախատեսված պատշաճ ուսումնասիրության իրականացման ընթացքում օպերատորը պարտավոր է հարցումներով դիմել այն անձանց, որոնց իրական շահառու հանդիսանալու վերաբերյալ առկա են կասկածներ, ինչպես նաև օպերատորի մասնակիցներին կամ մասնակից իրավաբանական անձանց ներկայացուցիչներին, որոնք կարող են տիրապետել օպերատորի իրական շահառուների վերաբերյալ տեղեկությունների։ Օպերատորին արժանահավատ և ամբողջական տեղեկատվություն տրամադրելու պարտականությունը կրում են սույն կետով նախատեսված հարցում ստացած անձինք:

50.4 Օպերատորը պարտավոր է Կենտրոնական բանկ ներկայացնել օպերատորի իրական շահառու հանդիսացող անձանց վերաբերյալ հայտարարագիր՝ համաձայն սույն կանոնակարգի Հավելված 19-ի:

50.5. Սույն կանոնակարգի 50.4-րդ կետով սահմանված հայտարարագիրը ենթակա է ներկայացման Կենտրոնական բանկ ֆիզիկական անձի՝ օպերատորի իրական շահառու համարվելու մասին օպերատորի տեղեկանալու պահից 10 աշխատանքային օրվա ընթացքում։

50.6 Անկախ սույն կանոնակարգի 50.5-րդ կետով նախատեսված ժամկետներից՝ մինչև յուրաքանչյուր տարվա փետրվարի 20-ը օպերատորը պարտավոր է Կենտրոնական բանկ ներկայացնել՝

1) հաստատում առ այն, որ իրական շահառուների վերաբերյալ Կենտրոնական բանկ ներկայացված վերջին հայտարարագրերը պարունակում են արդիական տեղեկություններ նախորդ տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ, կամ

2) փոփոխված տեղեկություններ օպերատորի իրական շահառուների վերաբերյալ։

5) Կանոնակարգի 68-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«68. Оպերատորը լիցենզիա ստանալուց հետո յուրաքանչյուր փոփոխության դեպքում փոփոխության օրվան հաջորդող 10 աշխատանքային օրվա ընթացքում Կենտրոնական բանկ է ներկայացնում.

1) oպերատորի տեղեկատվական և այլ համակարգերի նվազագույն տեխնիկական պահանջների և հուսալիության` սույն կանոնակարգի 11-րդ գլխով սահմանված չափանիշների փոփոխությունների վերաբերյալ գրություն` ներկայացնելով նաև օպերատորի կողմից` սույն կանոնակարգի գլուխ 11-ով սահմանված չափանիշներին համապատասխանելու մասին փաստաթղթերը,

2) օպերատորի իրական շահառու հանդիսացող անձանց վերաբերյալ Կենտրոնական բանկ ներկայացված տեղեկությունների փոփոխությունների դեպքում՝ տվյալ փոփոխությունները ներառող հայտարարագիրը՝ համաձայն սույն կանոնակարգի Հավելված 19-ի:»:

6) Հավելված 4-ը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն սույն որոշման Հավելված 1-ի։

7) Հավելված 5-ը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն սույն որոշման Հավելված 2-ի։

8) Հավելված 9-ը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն սույն որոշման Հավելված 3-ի։

9) Կանոնակարգը լրացնել Հավելված 19-ով` համաձայն սույն որոշման Հավելված 4-ի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ     Մարտին Գալստյան

2022 թ. դեկտեմբերի 21, ք. Երևան