Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի մայիսի 2-ի թիվ 116-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 224-Ն
14.12.2022
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի մայիսի 2-ի թիվ 116-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին
Հրապարակման ամսաթիվ՝ 23.12.2022
Նպատակ ունենալով ապահովել արդյունավետ ընթացակարգ ներդրումային ֆոնդերի կառավարիչների իրական շահառու հանդիսացող անձանց վերաբերյալ տեղեկությունները Կենտրոնական բանկ ներկայացնելու համար, հիմք ընդունելով «Ներդրումային ֆոնդերի մասին» օրենքի 54-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 4-րդ և 5-րդ մասերը, 62.1-րդ հոդվածը, «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքի 61.1-րդ հոդվածը, «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման պայքարի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ, հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է .
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի մայիսի 2-ի «Ներդրումային ֆոնդի կառավարիչների և օտարերկրյա ներդրումային ֆոնդի կառավարչի մասնաճյուղերի գրանցումն ու լիցենզավորումը, ներդրումային ֆոնդի կառավարչի մասնաճյուղերի, ինչպես նաև ներդրումային ֆոնդի կառավարչի և օտարերկրյա ներդրումային ֆոնդի կառավարչի ներկայացուցչությունների գրանցումը, ներդրումային ընկերությունների վերագրանցումը և վերալիցենզավորումը` որպես ներդրումային ֆոնդի կառավարիչ, ներդրումային ֆոնդի կառավարչի կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ձեռք բերելը, ներդրումային ֆոնդի կառավարիչների, դրանց մասնաճյուղերի և օտարերկրյա ներդրումային ֆոնդի կառավարչի մասնաճյուղերի կողմից գործարար ծրագրի, դրա փոփոխությունների և դրա իրականացման վերաբերյալ հաշվետվությունների ներկայացման կարգը, ձևը և ժամկետները» կանոնակարգ 10/01-ը հաստատելու մասին» թիվ 116-Ն որոշմամբ հաստատված «Ներդրումային ֆոնդի կառավարիչների և օտարերկրյա ներդրումային ֆոնդի կառավարչի մասնաճյուղերի գրանցումն ու լիցենզավորումը, ներդրումային ֆոնդի կառավարչի մասնաճյուղերի, ինչպես նաև ներդրումային ֆոնդի կառավարչի և օտարերկրյա ներդրումային ֆոնդի կառավարչի ներկայացուցչությունների գրանցումը, ներդրումային ընկերությունների վերագրանցումը և վերալիցենզավորումը` որպես ներդրումային ֆոնդի կառավարիչ, ներդրումային ֆոնդի կառավարչի կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ձեռք բերելը, ներդրումային ֆոնդի կառավարիչների, դրանց մասնաճյուղերի և օտարերկրյա ներդրումային ֆոնդի կառավարչի մասնաճյուղերի կողմից գործարար ծրագրի, դրա փոփոխությունների և դրա իրականացման վերաբերյալ հաշվետվությունների ներկայացման կարգը, ձևը և ժամկետները» Կանոնակարգ 10/01-ում (այսուհետ՝ Կանոնակարգ) կատարել հետևյալ լրացումներն ու փոփոխությունները.
1) Կանոնակարգի 3-րդ բաժնի վերնագիրը «ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ» բառից հետո լրացնել «ԵՎ ԻՐԱԿԱՆ ՇԱՀԱՌՈՒՆԵՐ» բառերով:
2) Կանոնակարգի 26-րդ կետի 1-ին ենթակետի «զ» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«զ. ղեկավարների գրանցման միջնորդագրերը ներկայացվում են համաձայն սույն կանոնակարգի Հավելված 5-ի, իսկ ղեկավարների մասին տեղեկանքը՝ համաձայն սույն կանոնակարգի Հավելված 6-ի, ընդ որում ղեկավարների վավերացված ստորագրությունների նմուշները ևս ներկայացվում են համաձայն սույն կանոնակարգի Հավելված 6-ի,»։
3) Կանոնակարգի 26-րդ կետի 1-ին ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «զ1» պարբերությամբ.
«զ1. ոչ ռեզիդենտ ղեկավարի դեպքում ներկայացվում է նաև անձը հաստատող փաստաթղթի պատճենը և իր ռեզիդենտության երկրի համապատասխան մարմնի կողմից տրված հավաստում առ այն, որ տվյալ անձը դիտավորությամբ կատարված հանցագործության համար չունի օրենքով սահմանված կարգով չմարված կամ չհանված դատվածություն, ճանաչված չէ սնանկ,»։
4) Կանոնակարգի 42-րդ կետի 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3) ղեկավարների գրանցման միջնորդագրերը ներկայացվում են համաձայն սույն կանոնակարգի Հավելված 5-ի, իսկ ղեկավարների մասին տեղեկանքը՝ համաձայն սույն կանոնակարգի Հավելված 6-ի, ընդ որում, ղեկավարների վավերացված ստորագրությունների նմուշները ևս ներկայացվում են համաձայն սույն կանոնակարգի Հավելված 6-ի,»։
5) Կանոնակարգի 42-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-րդ ենթակետով.
«3.1. ոչ ռեզիդենտ ղեկավարի դեպքում ներկայացվում է նաև անձը հաստատող փաստաթղթի պատճենը և իր ռեզիդենտության երկրի համապատասխան մարմնի կողմից տրված հավաստում առ այն, որ տվյալ անձը դիտավորությամբ կատարված հանցագործության համար չունի օրենքով սահմանված կարգով չմարված կամ չհանված դատվածություն, ճանաչված չէ սնանկ,»։
6) Կանոնակարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ 10.1-րդ գլխով.
«ԳԼՈՒԽ 10.1.
ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԿԱՌԱՎԱՐԻՉԻ, ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ԻՐԱԿԱՆ ՇԱՀԱՌՈՒ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԱՅՏՆԱԲԵՐՈՒՄԸ, ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄԸ, ՆՐԱՆՑ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
52.1. Ներդրումային ֆոնդի կառավարչի, օտարերկրյա ներդրումային ֆոնդի կառավարչի մասնաճյուղի իրական շահառու հանդիսացող անձանց բացահայտման հետ կապված հարաբերությունների նկատմամբ կիրառվում են Կանոնակարգ 4/01-ի համապատասխան դրույթները` «ներդրումային ընկերության», «օտարերկրյա ներդրումային ընկերության մասնաճյուղի» փոխարեն հասկանալով և համապատասխան փաստաթղթերում լրացնելով «ներդրումային ֆոնդի կառավարիչ» կամ «օտարերկրյա ներդրումային ֆոնդի կառավարչի մասնաճյուղ»:»:
7) Հավելված 5-ը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն սույն որոշման Հավելված 1-ի:
8) Հավելված 6-ը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն սույն որոշման Հավելված 2-ի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյան
2022 թ. դեկտեմբերի 21, ք. Երևան